Փնտրվում են կամավորներ ցերեկային ճամբարին մասնակցելու համար
Որտեղ՝ Հայաստանի գյուղերից մեկի դպրոցում:
Երբ՝ 2020 թվական հուլիս 13-ից 19-ը։
Համառոտ ծրագրի մասին
« Առողջ միջավայր » ծրագիրը նախատեսված է 6-ից 10 տարեկան երեխաների համար և նպատակ ունի երեխաներին փոխանցել գիտակից և պատասխանատու քաղաքացու հիմնարար դրույթները․
- Բռնության կանխարգելում
- Հանդուրժողականություն և հավասարություն
- Նախաձեռնող ոգի և խմբային աշխատանք
- Երկխոսության մշակույթի ձևավորում
- Հարգանք շրջակա միջավայրի հանդեպ
Նախագծի պատասխանատու
Օֆելիա Հովհաննիսյան
Հիմնական չափանիշները
- Դու 18 տարեկանից բարձր ես և սիրում ես երեխաներին
- Սովորում ես մանկավարժություն, հոգեբանություն, իրավաբանություն, հասարակագիտություն կամ այս բնագավառները ներառվում են քո հետաքրքրության շրջանակներում
- Սիրում ես թիմային աշխատանք և համագործակցություն
- Քեզ համարում եսապատասխանատու և կազմակերպված անձնավորություն
- Արագ հարմարվող և կողմնորոշվող ես
Ուրեմն այս առաջարկը քեզ համար է
Ինչ ենք ակնկալում մենք կամավորներից / ձեր պարտականությունները
- Մասնակցել ծրագրին՝ օգնելով նախագծի պատասխանատուին
- Կազմակերպել խաղեր ու միջոցառումներ ըստ պլանի
- Ակտիվ համագործակցել կազմակերպող խմբի աշխատանքին՝ զբաղեցնելով և մոտիվացնելով երեխաներին
- Կազմակերպել՝
- Ինտերակտիվ խաղեր
- Ստեղծարար աշխատանքներ
- Սպորտային միջոցառումներ
- Քննարկումներ
- Ուսուցողական այցելություններ
Ինչ ենք առաջարկում մենք կամավորներին/մեր պարտավորությունները
- Գյուղում մեկշաբաթյա օրապահիկի ծախսերը յուրաքանչյուր կամավորի համար հոգում է ասոցացիան։
- Ճամբարից առաջ նախապատրաստական դասընթաց կամավորների համար, ծանոթացնելու նրանց ծրագրի մանրամասներին։
- Ճամբարի վերջում ասոցացիայի կողմից կամավորներին կտրվի մասնակցության հավաստագիր։
Հետաքրքե՞ց,
Ուղարկեք ձեր դիմում նամակն artzakank@yahoo.com հասցեին՝ մի քանի տողով ներկայացնելով ձեզ և ձեր հիմնական դրդապատճառները։
Նամակ-դիմումների ընդունման ժամկետն է 2020 թ․մարտի 15-ը։
Նախապատրաստական դասընթացների հստակ օրերն ու գյուղի անունը կտեղեկացնենք ձեր թեկնածությունը ընտրելու դեպքում՝ պատասխան նամակով։ |
Laisser un commentaire