ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

Փնտրվում են կամավորներ ցերեկային ճամբարին մասնակցելու համար

Որտեղ՝ Հայաստանի գյուղերից մեկի դպրոցում:

Երբ՝ 2020 թվական հուլիս 13-ից 19-ը։

Համառոտ ծրագրի մասին

« Առողջ միջավայր » ծրագիրը նախատեսված է 6-ից 10 տարեկան երեխաների համար և նպատակ ունի երեխաներին փոխանցել գիտակից և պատասխանատու քաղաքացու հիմնարար դրույթները․

  • Բռնության կանխարգելում
  • Հանդուրժողականություն և հավասարություն
  • Նախաձեռնող ոգի և խմբային աշխատանք
  • Երկխոսության մշակույթի ձևավորում
  • Հարգանք շրջակա միջավայրի հանդեպ

Նախագծի պատասխանատու

Օֆելիա Հովհաննիսյան

Հիմնական չափանիշները

  • Դու 18 տարեկանից բարձր ես և սիրում ես երեխաներին
  • Սովորում ես մանկավարժություն, հոգեբանություն, իրավաբանություն, հասարակագիտություն կամ այս բնագավառները ներառվում են քո հետաքրքրության շրջանակներում
  • Սիրում ես թիմային աշխատանք և համագործակցություն
  • Քեզ համարում եսապատասխանատու և կազմակերպված անձնավորություն
  • Արագ հարմարվող և կողմնորոշվող ես

Ուրեմն այս առաջարկը քեզ համար է

Ինչ ենք ակնկալում մենք կամավորներից / ձեր պարտականությունները

  • Մասնակցել ծրագրին՝ օգնելով նախագծի պատասխանատուին
  • Կազմակերպել խաղեր ու միջոցառումներ ըստ պլանի
  • Ակտիվ համագործակցել կազմակերպող խմբի աշխատանքին՝ զբաղեցնելով և մոտիվացնելով երեխաներին
  • Կազմակերպել՝
    • Ինտերակտիվ խաղեր
    • Ստեղծարար աշխատանքներ
    • Սպորտային միջոցառումներ
    • Քննարկումներ
    • Ուսուցողական այցելություններ

Ինչ ենք առաջարկում մենք կամավորներին/մեր պարտավորությունները

  • Գյուղում մեկշաբաթյա օրապահիկի ծախսերը յուրաքանչյուր կամավորի համար հոգում է ասոցացիան։
  • Ճամբարից առաջ նախապատրաստական դասընթաց կամավորների համար, ծանոթացնելու նրանց ծրագրի մանրամասներին։
  • Ճամբարի վերջում ասոցացիայի կողմից կամավորներին կտրվի մասնակցության հավաստագիր։

Հետաքրքե՞ց,

Ուղարկեք ձեր դիմում նամակն artzakank@yahoo.com հասցեին՝ մի քանի տողով ներկայացնելով ձեզ և ձեր հիմնական դրդապատճառները։

Նամակ-դիմումների ընդունման ժամկետն է 2020 թմարտի 15-ը։

Նախապատրաստական դասընթացների հստակ օրերն ու գյուղի անունը կտեղեկացնենք ձեր թեկնածությունը ընտրելու դեպքում՝ պատասխան նամակով։

 

2020-03-10T22:28:52+01:00 19.02.20|ARMÉNIE & ARTSAKH, AUTRES, GÉNÉRAL|

Laisser un commentaire